Ձեր առողջությունը մեր առաքելությունն է
Մեր ծառայությունները
Հանուն Ձեր առողջության
Էնդոկրին վիրաբուժություն
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:
Պրոկտոլոգիա
Central Clinic-ը տրամադրում է մասնագիտացված պրոկտոլոգիական ծառայություններ։ Մեր թիմն առաջարկում է բուժում հետևյալ խնդիրների դեպքում ՝ ․ Թութքի ․ Հետանցքի ճաքի . Պոչուկի էպիթելային ուղիների
Մամոլոգ
Մամոլոգը մասնագիտանում է կրծքի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, ներառյալ կրծքի քաղցկեղը, ուռուցքները և այլ կրծքային խնդիրներ։ Նա իրականացնում է զննումներ, ախտորոշիչ հետազոտություններ անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս բուժման կամ վիրահատական միջամտություններ։ Մամոլոգները կարևոր դեր են խաղում հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման մեջ։
Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն
Central Clinic-ն առաջարկում է պլաստիկ վիրաբուժության լայնածավալ ծառայություններ, ներառյալ՝ . Ռինոպլաստիկա . ֆեյսլիֆտ . Բլեֆարոպլաստիկա . Լիպոսակցիա . Մամոպլաստիկա ․ Աբդոմինոպլաստիկա . Մարմնի կոնտուրի ձևավորում Յուրաքանչյուր վիրահատություն կատարվում է բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից, ովքեր ունեն երկար տարիների փորձ և օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ լավագույն արդյունքները ապահովելու համար։
քիթ-կոկորդ-ականջաբանություն. ԼՕՌ (մեծահասակների և մանկական)
Մեր բժիշկները պատրաստ են օգնել Ձեզ լուծել ցանկացած խնդիր։ Մենք առաջարկում ենք նորագույն ախտորոշիչ և բուժական մեթոդներ։ Քիթ-կոկորդ-ականջաբանի հետ խորհրդատվության արդյունքում կպարզեք՝ ինչ խնդիրներ են առկա, ինչպե՞ս սկսել բուժումն ու ի՞նչ եղանակով։
Դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիա
CT-ն դիմածնոտային համակարգի եռաչափ մոդել է, որը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ատամների վիճակը, ոսկրերի չափսը, խտությունը և կատարել անհրաժեշտ ցանկացած չափումները։ Այս տեսակի ռենտգեն հետազոտությունը անհրաժեշտ է ինչպես բարդ էնդոդոնտիկ բուժման, այնպես էլ իմպլանտացիայի բուժման պլանավորման և ընթացքի համար։ CT-ն ամբողջական ռենտգենյան համակարգ է, որը կարճ ժամանակում և ճառագայթների քիչ քանակությամբ ապահովում է ախտորոշիչ պատկեր։
Անոթային վիրաբուժություն
Մենք առաջարկում ենք բուժման նորագույն մեթոդներ՝ անոթային հիվանդությունների և խնդիրների արդյունավետ կառավարման համար: Սպեցիֆիկ ծառայություններ: . Վարիկոզի բուժում . Անոթային ստենտավորում . Արտերիալ վիրահատություններ
Կոսմետոլոգիա
Պահպանեք երիտասարդությունը և գեղեցկությունը մեզ հետ։ ․ Բոտոքս . Մաշկի խնամք ․ ֆիլլերների ներարկում ․ էսթետիկ միջամտություններ ․ Նիհարեցնող միջամտություններ Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ հասնել Ձեր երազած արդյունքին:
Մաշկաբանություն
Central Clinic-ում մենք առաջարկում ենք մաշկաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ բոլոր մաշկային խնդիրների լուծման համար։ Մեր փորձառու բժիշկները կապահովեն Ձեր մաշկի առողջությունը և գեղեցկությունը: Մեր ծառայությունները ներառում են՝ ․ Մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում ․ Ակնեի, պիգմենտացիայի և մաշկային այլ խնդիրների լուծում ․ Մաշկի երիտասարդացում և կոսմետոլոգիական պրոցեդուրաներ ․ Խալերի, պապիլոմաների և այլ մաշկային գոյացությունների հեռացում
Պոդոլոգ
Պոդոլոգիան ոտնաթաթի տարատեսակ հիվանդությունների ախտորոշման, բուժման և խնամքի մասին գիտություն է։ Ու թեև պոդոլոգիան նոր ուղղվածություն է ամբողջ աշխարհում, բայց շատ պահանջված ու կարևոր բժշկական/առողջական, խնամքի տարատեսակ խնդիրներ է կարողանում լուծել։ Օր օրի ավելանում են ոլորտում՝ պոդոլոգիայում կիրառվող ինովացիոն մեթոդները եղունգների և ոտնաթաթի տարաբնույթ խնդիրների լուծման համար՝ դարձնելով ցանկացած խնդիր արդյունավետ ու արագ լուծելի։
Ստոմատոլոգիա և վիրաբուժություն
Central Clinic-ն իր բուժառուներին է առաջարկում ստոմատոլոգիայի ծառայություններ ամբողջ ծավալով։ ․ Թերապևտիկ ստոմատոլոգիա ․ Մանկական ստոմատոլոգիա ․ Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա ․ Օրթոպեդիկ ստոմատոլոգիա ․ Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ռադիոլոգիական ախտորոշում` անոթային դուպլեքս, ռենտգեն, դիմածնոտային CT
Բաժանմունքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն, որը ժամանակակից բժշկական աշխարհում հետազոտությունների անբաժան մասն է կազմում։ Ռենտգեն հետազոտությունը համարվում է կրծքավանդակի, ողնաշարի, հենաշարժողական համակարգի հետազոտության հիմնական և առաջատար մեթոդը:
Օրթոպեդիա և վնասվածքաբանություն
Մեր ծառայությունները ընդգրկում են ոսկրերի, հոդերի և մկանների առողջության խնամքը և վերականգնումը: Կատարում ենք ախտորոշում, բուժում և վերականգնողական միջամտություններ՝ թե՛ կոնսերվատիվ, թե՛ վիրաբուժական եղանակներով: Համակարգված ծառայություններ՝ • Հոդերի և ոսկրերի ախտորոշում • Էսթետիկ միջամտություններ • Մկանային համակարգի խնդիրների բուժում ․ էնդոպրոթեզավորում ․ արտոսկոպիա
Լաբորատոր հետազոտություն
Լաբորատոր ախտորոշումն օրգանիզմի պաթոլոգիական փոփոխությունները հայտնաբերում է այն փուլում, երբ դեռ չկան հիվանդության արտահայտված ախտանիշներ։ Հետևաբար այն շատ կարևոր է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու և բուժում անցկացնելու համար: Central Clinic-ն ապահովում է ճշգրիտ տվյալներ։
Դիմածնոտային վիրաբուժություն
Դիմածնոտային վիրաբուժությունը միավորում է բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդները՝ ուղղված դեմքի, ծնոտի և բերանի շրջանի խնդիրների լուծմանը։ Այն ապահովում է ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքներ՝ բարելավելով կյանքի որակը։
Ներզատաբան
Central Clinic-ում ներզատաբանի ծառայության ժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացնում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերում, ճշգրիտ ախտորոշում և բուժում լայն սպեկտրով:
Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի և հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաեւ կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման եւ ակնաբուժության մեջ:
Ընդհանուր վիրաբուժություն
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը Central Clinic-ում առաջարկում է վիրաբուժական ծառայությունների լայն սպեկտր՝ ապահովելով արդյունավետ բուժում :
Մերսում
Մերսումն իրենից ներկայացնում է կենտրոնացված մեխանիկական ճնշում, որն օգտագործվում է մարդու ամբողջ մարմնի կամ որևէ առանձին հատվածների վրա։ Մեզ մոտ իրականացվում է՝ ․ Դեմքի մերսում ճապոնական Anti-Age - 60 րոպե ․ Դեմքի մերսում Anti Age Premium - 90 րոպե ․ Դեմքի մերսում Gua Sha - 60րոպե ․ Դեմքի մերսում վակումային - 60 րոպե ․ Դեմքի մերսում Բուկալ - 90 րոպե ․ Գլխի և պարանոցի մերսում - 60 րոպե ․ Մարմնի մերսում չինական Chi Nei Tsang - 90 րոպե ․ Մարմնի մերսում չինական Chi Nei Tsang - 60 րոպե
Սրտաբանություն
Սրտաբանական ծառայությունը զբաղվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշմամբ, ամբուլատոր և ստացիոնար բուժմամբ: ․ Սրտի իշեմիկ հիվանդություններ (ոչ ինվազիվ) ․ Սրտային անբավարարություններ ․ Սրտանոթային անբավարարություն ․ Զարկերակային հիպերտենզիա ․ Սրտի ռիթմի խանգարումներ ․ Սրտի հաղորդականության խանգարումներ ․ Սրտի օրգանական և ինֆեկցիոն հիվանդություններ (էնդոկարդիտ, պերիկարդիտ և միոկարդիտ և այլն)
Անոթների դուպլեքս հետազոտություն
Դուպլեքս սկանավորումն ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Դուպլեքս սկանավորման առավելություններն են՝ մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության բնագավառում:
