Central Clinic

Ձեր առողջությունը մեր առաքելությունն է

Մեր ծառայությունները

Հանուն Ձեր առողջության

Էնդոկրին վիրաբուժություն

Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:

Պրոկտոլոգիա

Central Clinic-ը տրամադրում է մասնագիտացված պրոկտոլոգիական ծառայություններ։ Մեր թիմն առաջարկում է բուժում հետևյալ խնդիրների դեպքում ՝
․ Թութքի
․ Հետանցքի ճաքի
. Պոչուկի էպիթելային ուղիների

Մամոլոգ

Մամոլոգը մասնագիտանում է կրծքի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, ներառյալ կրծքի քաղցկեղը, ուռուցքները և այլ կրծքային խնդիրներ։ Նա իրականացնում է զննումներ, ախտորոշիչ հետազոտություններ անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս բուժման կամ վիրահատական միջամտություններ։ Մամոլոգները կարևոր դեր են խաղում հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման մեջ։

Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն

Central Clinic-ն առաջարկում է պլաստիկ վիրաբուժության լայնածավալ ծառայություններ, ներառյալ՝
. Ռինոպլաստիկա
. ֆեյսլիֆտ
. Բլեֆարոպլաստիկա
. Լիպոսակցիա
. Մամոպլաստիկա
․ Աբդոմինոպլաստիկա
. Մարմնի կոնտուրի ձևավորում

Յուրաքանչյուր վիրահատություն կատարվում է բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից, ովքեր ունեն երկար տարիների փորձ և օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ լավագույն արդյունքները ապահովելու համար։

քիթ-կոկորդ-ականջաբանություն. ԼՕՌ (մեծահասակների և մանկական)

Մեր բժիշկները պատրաստ են օգնել Ձեզ լուծել ցանկացած խնդիր։ Մենք առաջարկում ենք նորագույն ախտորոշիչ և բուժական մեթոդներ։
Քիթ-կոկորդ-ականջաբանի հետ խորհրդատվության արդյունքում կպարզեք՝ ինչ խնդիրներ են առկա, ինչպե՞ս սկսել բուժումն ու ի՞նչ եղանակով։

Դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիա

CT-ն դիմածնոտային համակարգի եռաչափ մոդել է, որը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ատամների վիճակը, ոսկրերի չափսը, խտությունը և կատարել անհրաժեշտ ցանկացած չափումները։ Այս տեսակի ռենտգեն հետազոտությունը անհրաժեշտ է ինչպես բարդ էնդոդոնտիկ բուժման, այնպես էլ իմպլանտացիայի բուժման պլանավորման և ընթացքի համար։ CT-ն ամբողջական ռենտգենյան համակարգ է, որը կարճ ժամանակում և ճառագայթների քիչ քանակությամբ ապահովում է ախտորոշիչ պատկեր։

Անոթային վիրաբուժություն

Մենք առաջարկում ենք բուժման նորագույն մեթոդներ՝ անոթային հիվանդությունների և խնդիրների արդյունավետ կառավարման համար:
Սպեցիֆիկ ծառայություններ:
. Վարիկոզի բուժում
. Անոթային ստենտավորում
. Արտերիալ վիրահատություններ

Կոսմետոլոգիա

Պահպանեք երիտասարդությունը և գեղեցկությունը մեզ հետ։
․ Բոտոքս
. Մաշկի խնամք
․ ֆիլլերների ներարկում
․ էսթետիկ միջամտություններ
․ Նիհարեցնող միջամտություններ
Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեզ հասնել Ձեր երազած արդյունքին:

Մաշկաբանություն

Central Clinic-ում մենք առաջարկում ենք մաշկաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ բոլոր մաշկային խնդիրների լուծման համար։

Մեր փորձառու բժիշկները կապահովեն Ձեր մաշկի առողջությունը և գեղեցկությունը:

Մեր ծառայությունները ներառում են՝
․ Մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում
․ Ակնեի, պիգմենտացիայի և մաշկային այլ խնդիրների լուծում
․ Մաշկի երիտասարդացում և կոսմետոլոգիական պրոցեդուրաներ
․ Խալերի, պապիլոմաների և այլ մաշկային գոյացությունների հեռացում

Պոդոլոգ

Պոդոլոգիան ոտնաթաթի տարատեսակ հիվանդությունների ախտորոշման, բուժման և խնամքի մասին գիտություն է։ Ու թեև պոդոլոգիան նոր ուղղվածություն է ամբողջ աշխարհում, բայց շատ պահանջված ու կարևոր բժշկական/առողջական, խնամքի տարատեսակ խնդիրներ է կարողանում լուծել։ Օր օրի ավելանում են ոլորտում՝ պոդոլոգիայում կիրառվող ինովացիոն մեթոդները եղունգների և ոտնաթաթի տարաբնույթ խնդիրների լուծման համար՝ դարձնելով ցանկացած խնդիր արդյունավետ ու արագ լուծելի։

Ստոմատոլոգիա և վիրաբուժություն

Central Clinic-ն իր բուժառուներին է առաջարկում ստոմատոլոգիայի ծառայություններ ամբողջ ծավալով։
․ Թերապևտիկ ստոմատոլոգիա
․ Մանկական ստոմատոլոգիա
․ Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա
․ Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
․ Վիրաբուժական ստոմատոլոգիա

Ռադիոլոգիական ախտորոշում` անոթային դուպլեքս, ռենտգեն, դիմածնոտային CT

Բաժանմունքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն, որը ժամանակակից բժշկական աշխարհում հետազոտությունների անբաժան մասն է կազմում։ Ռենտգեն հետազոտությունը համարվում է կրծքավանդակի, ողնաշարի, հենաշարժողական համակարգի հետազոտության հիմնական և առաջատար մեթոդը:

Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

Մեր ծառայությունները ընդգրկում են ոսկրերի, հոդերի և մկանների առողջության խնամքը և վերականգնումը:
Կատարում ենք ախտորոշում, բուժում և վերականգնողական միջամտություններ՝ թե՛ կոնսերվատիվ, թե՛ վիրաբուժական եղանակներով:
Համակարգված ծառայություններ՝
• Հոդերի և ոսկրերի ախտորոշում
• Էսթետիկ միջամտություններ
• Մկանային համակարգի խնդիրների բուժում
․ էնդոպրոթեզավորում
․ արտոսկոպիա

Լաբորատոր հետազոտություն

Լաբորատոր ախտորոշումն օրգանիզմի պաթոլոգիական փոփոխությունները հայտնաբերում է այն փուլում, երբ դեռ չկան հիվանդության արտահայտված ախտանիշներ։
Հետևաբար այն շատ կարևոր է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու և բուժում անցկացնելու համար:
Central Clinic-ն ապահովում է ճշգրիտ տվյալներ։

Դիմածնոտային վիրաբուժություն

Դիմածնոտային վիրաբուժությունը միավորում է բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդները՝ ուղղված դեմքի, ծնոտի և բերանի շրջանի խնդիրների լուծմանը։ Այն ապահովում է ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքներ՝ բարելավելով կյանքի որակը։

Ներզատաբան

Central Clinic-ում ներզատաբանի ծառայության ժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացնում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերում, ճշգրիտ ախտորոշում և բուժում լայն սպեկտրով:

Ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի և հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաեւ կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման եւ ակնաբուժության մեջ:

Ընդհանուր վիրաբուժություն

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը Central Clinic-ում առաջարկում է վիրաբուժական ծառայությունների լայն սպեկտր՝ ապահովելով արդյունավետ բուժում :

Մերսում

Մերսումն իրենից ներկայացնում է կենտրոնացված մեխանիկական ճնշում, որն օգտագործվում է մարդու ամբողջ մարմնի կամ որևէ առանձին հատվածների վրա։

Սրտաբանություն

Սրտաբանական ծառայությունը զբաղվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշմամբ, ամբուլատոր և ստացիոնար բուժմամբ:
․ Սրտի իշեմիկ հիվանդություններ (ոչ ինվազիվ)
․ Սրտային անբավարարություններ
․ Սրտանոթային անբավարարություն
․ Զարկերակային հիպերտենզիա
․ Սրտի ռիթմի խանգարումներ
․ Սրտի հաղորդականության խանգարումներ
․ Սրտի օրգանական և ինֆեկցիոն հիվանդություններ (էնդոկարդիտ, պերիկարդիտ և միոկարդիտ և այլն)

Անոթների դուպլեքս հետազոտություն

Դուպլեքս սկանավորումն ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Դուպլեքս սկանավորման առավելություններն են՝ մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության բնագավառում:

Թերապևտ

Մեր կլինիկայի ֆիզիոթերապևտիկ ծառայությունները օգնում են վերականգնել առողջությունն ու շարժունակությունը՝ վնասվածքներից, վիրահատություններից կամ ցավերից հետո՝ փորձառու մասնագետների հսկողությամբ։

ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ

Մեր կլինիկայում աշխատում է փորձառու գինեկոլոգ, ով հոգատարությամբ և ուշադրությամբ օգնում է կանանց լուծել կանանց առողջությանը վերաբերող տարբեր խնդիրներ։

ՈւՐՈԼՈԳԻԱ

Մեր ուրոլոգը տրամադրում է խորհրդատվություն՝ կապված ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց միզամուղ համակարգի առողջության հետ՝ նուրբ, պրոֆեսիոնալ և անհատական մոտեցմամբ։

Ցավի կառավարման մասնագետ

Ինտերվենցիոն ցավի բուժում — ժամանակակից մոտեցում է սուր և քրոնիկական ցավի բուժման մեջ՝ առանց վիրահատության։ Օգտագործվում են մինիմալ ինվազիվ մեթոդներ, որոնք ապահովում են արագ արդյունք և հնարավորություն են տալիս խուսափել երկարատև վերականգնողական շրջանից։

ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱ

Մեր կլինիկայի ֆիզիոթերապևտիկ ծառայությունները օգնում են վերականգնել առողջությունն ու շարժունակությունը՝ վնասվածքներից, վիրահատություններից կամ ցավերից հետո՝ փորձառու մասնագետների հսկողությամբ։

Կարևորեք ձեր առողջությունը։

Ամրագրեք Ձեր այցն մեր
փորձառու մասնագետների հետ այսօր

ԱՄՐԱԳՐԵՔ ՁԵՐ ԱՅՑՆ

Այսօր